Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշման հիման վրա, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 15.01.2015թ. որոշմամբ` Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածների, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 41-րդ և 45-րդ հոդվածների հիման վրա: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Փաստաբանների պալատի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանը:
Իսկ թե ո՞վ է գործով ներգրավված փաստաբանը, որ պաշտպանելու է 6 անձի դաժանաբար սպանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովին, Հայկ Հակոբյանը հրաժարվեց հայտնել` ելնելով փաստաբանի անվտանգությունից: