|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեւանում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանը կես տարով երկարաձգել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոն։
Վերջինիս խոսքով՝ Պերմյակովի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2016թ. հունվարի 30-ը։ Դատավորի վճռով Պերմյակովի գործով բաց դատական նիստը նշանակվել է 2015թ. օգոստոսի 12-ին:
Նշենք, որ ռուսական կողմի իրակակացրած նախաքննության նախնական տվյալներով, Պերմյակովը ինքնակամ լքել էր զորամասը, զենքը ձեռքին դուրս եկել Գյումրի, որտեղ տներից մեկում զենքի կրակոցներով սպանել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, վիրավորել 6 ամսական փոքրիկին, որը հետո հիվանդանոցում մահացել է: Պերմյակովը ձերբակալվել էր հենց հանցագործության օրը, հայ-թուրքական սահմանին: