|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
««Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ և ՌԴ համապատասխան ծառայությունների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում Վալերի Պերմյակովի գործով դատաքննությունը պետք է տեղի ունենա մինչև օգոստոսի 10-ը: Դատական առաջին նիստը պետք է կայանա Գյումրիում, 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում:
Ըստ մեր աղբյուրի՝ երբ ռուսական կողմը կհրապարակի Պերմյակովի գործով իր մեղադրական եզրակացությունը, և կհայտարարի, որ քրեական գործի հետագա դատաքննությունը հանձնվում է ՀՀ իրավապահ մարմիններին, այդ պահին դատական նիստը կարող է ընդմիջվել և այդ պահից Պերմյակովը կհայտնվի ՀՀ իրավապահների ենթակայության տակ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։