|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Գյումրիում ցուցարարների մոտից հեռացավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Մինչ այդ «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը առաջարկում էր նրան գրություն ուղարկել Ռուսաստանի գլխավոր դատախազին, որ ոճրագործի գործը փոխանցեն Հայաստանին: Այդ պահին ցուցարարներից մեկը քար նետեց, և գլխավոր դատախազը հեռացավ: Լևոն Բարսեղյանը հանդիմանեց ցուցարարներին` ասելով. «Եկել եք քարով զարկելո՞ւ»:
Ցուցարարներին մոտեցավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: «Այդ ճիվաղը պետք է դատվի Հայաստանում և Հայաստանի օրենքներով: Այդ պահանջը պետք է կատարի ռուսական կողմը: Պահանջի օբյեկտը այստեղ չէ: Քաղաքակիրթ ձևով, այլ ոչ թե միմյանց վրա քար շպրտելով, պետք է իրականացնենք այդ պահանջը»,- ասաց նա:
Նշենք, որ ցուցարարները պահանջում են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականը: