|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Արդեն հայտնել ենք, որ երթ է կազմակերպվել դեպի նախագահի նստավայր: Երթի մասնակիցների թիվը գնալով ավելանում է:
300-ից ավելի քաղաքացիներ մեջքով կանգնել են նախագահական նստավայրի դիմաց` ի նշան ՀՀ նախագահի նկատմամբ արհամարհանքի: Թեև երթն ինքնաբուխ է, սակայն այն ղեկավարում են քաղաքացիական ակտիվիստներ Արգիշտի Կիվիրյանն ու Դանիել Իոնիսյանը:
Այժմ քննարկվում է ՀՀ նախագահին վերջնագիր ներկայացնելու հարցը: Ակցիայի մասնակիցները պահանջում են Գյումրիում կատարված սպանդի կապակցությամբ սգո օրեր հայտարարել եւ Պերմյակովի գործը փոխանցել ՀՀ իրավապահներին:
Ակցիայի մասնակիցներին նախագահականից տեղեկացրեցին, որ վաղը կպատասխանեն բարձրացված պահանջին:
Եղիշե Դավթյան