Փոխարժեքներ
25 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Այսօր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությյունների անդամները ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնից շարժվեցին դեպի Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն` պահանջելով ճանաչել և դատապարտել Ցեղասպանությունը:
Դաշնակցական երիտասարդները պատրաստվում էին դեսպանի միջոցով նամակ-պահանջագիր հանձնել Գերմանիայի Դաշնային կառավարությանը և Բունդեսթագին, սակայն դեսպանատան ոչ մի աշխատակից չիջավ` պահանջագիրը վերցնելու:
Դեսպանատան անվտանգության աշխատակիցը բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ դեսպանը խիստ ծանրաբեռնված է, իսկ ներկայացուցիչներից ոչ ոք չի ցանկանում իջնել: Նա առաջարկեց պահանջագիրը հանձնել իրեն, սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվեցին` պատճառաբանելով, որ արտաքին հաղորդակցության համար անվտանգության աշխատակիցը պատասխանատու չէ:
Ի դեպ, դեսպանատան անվտանգության աշխատակիցները yerkir.am-ի լրագրողին փորձում էին արգելել նկարահանել դեսպանատան շենքը` պատճառաբանելով, որ հնարավոր է` լրագրողը տեսանյութը տրամադրի ահաբեկիչների: Մեր այն հարցին, թե ի՞նչ իրավական հիմքով են արգելում, անվտանգության աշխատակիցներն այդպես էլ չկարողացան պատասխանել:
Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է: Դաշնակցական երիտասարդները նստացույց են սկսել: