Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այցելել է Բիթլիս:
Ըստ Haberler-ի` Բիթլիսում Դավութօղլուն հերթական անգամ քննադատել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցություններին` պնդելով, որ նրանք միացել և դարձել են «երկվորյակներ»:
Բիթլիսում քրդամետ կուսակցության գրասենյակի առջևից անցնելիս սույն կուսակցության անդամները Դավութօղլուին մեջքով կանգնած են դիմավորել և ցուցադրել հաղթանակի նշանը, սակայն նա արհամարհել է և շարունակել քարոզարշավը: