Որպես բողոքի արտահայտման ձև` այսօր «Անի պլազա» հյուրանոցում «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները մեջքով շրջվեցին դեպի համաժողովի զեկուցողները: Հիշեցնենք, որ «Անի պլազա» հյուրանոցում այսօր ընթանում էր կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովը՝ «Հնարավորություններ, մարտահրավերներ, հեռանկարներ» խորագրով: Առաջին ընդմիջումից հետո, երբ դահլիճից դուրս էին եկել ՀՀ վարչապետը և ՀՀ նախարարները, դահլիճ մտան «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները և տապալեցին համաժողովը: