կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-21 19:52
Քաղաքական

Դեռ որքա՞ն պետք է կոտրված մեջքով, ապագայի նկատմամբ հավատը կորցրած ապրել ու մտածել. Հայկական առողջապահական ազգային խորհրդի կոչը

Դեռ որքա՞ն պետք է կոտրված մեջքով, ապագայի նկատմամբ հավատը կորցրած ապրել ու մտածել. Հայկական առողջապահական ազգային խորհրդի կոչը
Մեկ ամսից ավելի է՝ մեզ զրկել են մեր հայրենիքի մի մասից, մեր հաղթական պատմությունից, մեզ ստել են։ Վտանգված է մեր հայրենիքի անվտանգությունը, ամեն օր մենք լսում ենք լուրեր, տեսնում կադրեր, որոնք խորը ցավ են պատճառում մեզնից յուրաքանչյուրին։
 
Շատերն են ասում, որ պարտվել ենք, բայց մի՞թե արժե միայն մտածել պարտության մասին, մի՞թե ժամանակը չէ ոտքի կանգնելու, պայքարելու, արժանապատվությունը վերականգնելու։ Դեռ որքա՞ն պետք է կոտրված մեջքով, ապագայի նկատմամբ հավատը կորցրած ապրել ու մտածել, թե ոչինչ հնարավոր չէ փոխել։ Կամ մի՞թե իրապես հնրավոր չէ փոխել։
 
Հնարվոր է՝ գուցե փոքր քայլերով, գուցե վախերը հաղթահարելով, բայց հնարավոր է։ Արդեն ժամանակն է։ Վաղը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ից Հանրապետության հրապարակում մեկնարկում է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական երթը։
 
Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ