կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-14 13:38
Առանց Կատեգորիա

Ո՞ւր են տանում Պերմյակովին

Ո՞ւր են տանում Պերմյակովին

Եթե մի կողմ դնենք ավելորդ զգացմունքայնությունը եւ հարցին նայենք այնպես, ինչպես Հայաստանին նայում է Վլադիմիր Պուտինը, այսինքն` սառը, ապա Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը զինված լքել է բազայի տարածքը, մտել գյումրեցի Ավետիսյանների, հարեւանների բնութագրմամբ, «շատ հանգիստ տունը», սպանել ընտանիքի 6 անդամներին, իսկ մանկահասակ 7-րդին ծանր վիրավորել, ընդ որում՝ դանակով: Սա նշանակում է, որ Պերմյակովի` սպանություն գործելու դրդապատճառը ոչ թե իր՝ զորամասը լքելը չբացահայտված պահելն էր, այլ ընտանիքի բոլոր անդամների սպանությունը, քանի որ մի քանի ամսական երեխան, ինչպես նաեւ երկու տարեկան աղջնակը պարզապես չէին կարող մատնել ռուս զինվորին:

 

Այն, ինչ հիմա ամենից շատն է անհանգստացնում հանրությանը, այն է, թե ո՞վ պետք է իրականացնի Պերմյակովի գործի քննությունը, որտե՞ղ նա պետք է դատվի եւ որտե՞ղ պետք է կրի իր պատիժը, եթե, իհարկե, ճանաչվի մեղսունակ, եւ եթե, իհարկե, դատարանը ապացուցված համարի նրա՝ խոստովանված մեղքը:

 

Հայաստանը հանձնում է մեղադրյալին

 

Նախ` մեջբերենք ՀՀ դատախազության եւ, կարելի է ասել, նաեւ ՌԴ դատախազության համատեղ հաղորդագրությունը, որում, մասնավորաբար, կարդում ենք. «ՀՀ  և ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարցչի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ  որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության: Քննությունը վարում են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ:   Հայկական կողմը  հետևողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության»:

 

Սա նշանակում է, որ Պերմյակովի գործը պետք է քննի, նրան պետք է մեղսունակ կամ անմեղսունակ ճանաչի Ռուսաստանը, մեղսունակության հաստատման դեպքում նա իր հավանական պատիժը պետք է կրի Ռուսաստանում, ընդ որում` այս որոշման տակ մենք տեսնում ենք նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ստորագրությունը, այլ կերպ՝ Հայաստանի համաձայնությունը:

 

Հիշեցնենք՝ սա այն պարագայում, երբ դեպքի օրը՝ հունվարի 12-ին, ՀՀ նախագահը ոչ թե Գյումրիումայլ Երեւանում հատուկ դեպքի կապակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում հայտարարեց, թե գործն այսուհետ գտնվելու է իր անձնական վերահսկողության տակԴատելով ՀՀ եւ ՌԴ դատախազությունների վերոհիշյալ հայտարարությունից՝ չի գտնվելու:

 

 

Պերմյակովին ուղարկած երկրի օրենքները


Բայց ի՞նչ հիմքով: Ռուսական կողմը Պերմյակովի հարցերը սեփական ուժերով լուծելու իր որոշումը հիմնավորում է ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով, ըստ որի` ՌԴ-ի՝ հանցագործություն կատարած, դրա մեջ մեղադրվող քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Այս համատեքստում հատուկ շնորհակալություն հայտնենք երեւի ռուսական կողմին, քանի որ ՌԴ-ն, ինչպես տեսնում ենք, Հայաստանն ընկալում է որպես այլ պետություն, ոչ թե ենթադրենք՝ ֆորպոստ: Բայց ի՞նչ է նշանակում այս հոդվածը, կամ նշանակո՞ւմ է արդյոք դա, որ, եթե, ենթադրենքՎաշինգտոնում ՌԴ որեւէ քաղաքի մտնի Սպիտակ տան ցանկապատրից ներս եւ դաժանաբար սպանի ԱՄՆ նախագահի այգում շագանակ ուտող սկյուռիկին, ապա ԱՄՆ-ի կողմից ձերբակալված այդ քաղաքացին պետք է պարտադիր հանձնվի Ռուսաստանին: Տրամաբանում ենք` չի նշանակում, խոսքը գնում է ՌԴ՝ հանցանք կատարած, կամ այն գործելու մեջ մեղադրվող այն քաղաքացիներին, որոնց թեկուզ ԱՄՆ-ում հայտնաբերում եւ ձերբակալում են ռուսական ուժերը: Դե, քանի որ ԱՄՆ-ում ռուսական ուժեր, որպես այդպիսին, չկան, սակայն կան Հայաստանում, եւ քանի որ Հայաստանը լրիվ իրավունք է տվել ռուսական հիշյալ ուժերին իր տարածքում, իրեն հավասար իրավունքով եւ հնարավորություններով հանցագործ փնտրել եւ գտնել, ուրեմն ռուսական ուժայիններն էլ Հայաստանի տարածքում փնտրել եւ, ըստ պաշտոնական վարկածի, գտել են Պերմյակովին, եւ քանի որ դա արել են հենց իրենք, ուրեմն գործում է ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետը: Այսինքն` կոնկրետ հանցագործություն կատարած կոնկրետ մեղադրյալին պետք է քննեն, դատեն եւ պատժեն ռուսները:

 

Գրեթե նույն կարծիքին է նաեւ ԱԺ պատգամավոր, նախկին զինդատախազ, ինչպես ասում են, «գործի մասնագետ» Գագիկ Ջհանգիրյանը: Կայքերից մեկին տված հարցազրույցում նա ասել է հետեւյալը. «Ռազմական բազայի տարածքում կատարված հանցագործությունները ենթակա են ռուսական զինվորական իրավապահ մարմինների քննությանը: Բազայի տարածքից դուրս կատարված հանցագործությունները արդեն մեր զինվորական իրաապահ մարմինների քննչական ենթակայության տակ են»: Սակայն Ջհանգիրյանը հավելել է նաեւ. «Բուն սպանությունը, սպանության հանգամանքները, փաստը, որակումըքննությունը պետք է կատարեն մեր զինվորական իրավապահ մարմինները: Այնուհետեւ` նախաքննության ավարտից հետո, գործը պետք է փոխանցվի էլի ռուսական սահմանապահ զորքերի դատակա մարմիններին, դատաքննությունը նրանք պետք է իրականացնեն»:

 

Ջհանգիրյանը չի ասել, բայց մենք ենթադրում ենք, որ նա հիմնվել է միջազգային իրավունքի նորմերի վրա, ըստ որոնց` որպես կանոն, շեշտում ենք` միայն որպես կանոն, եթե որեւէ երկրի զինվորականը հանցագործություն է կատարում այլ երկրում, ապա դատվում է իրեն ուղարկած երկրի օրենքներով:

 

4-րդ հոդվածը

 

Սակայն ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելհենհաուերի կարծիքով՝ Պերմյակովի գործը Ռուսաստանին հանձնելը ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում է: Փորձագետն այս կապակցությամբ նշել է. «Ռուսական կողմը որոշել է, թե ավելի լավ է մի քանի օր դիմանալ այն բողոքի ալիքին, որ կարող է Հայաստանում բարձրացնել այդ որոշումը, քան հանցագործին թողնել Հայաստանումինչը կնշանակի, որ հարցը ամիսներ շարունակ կմնա հայաստանյան հանրության ուշադրության կենտրոնում: Դատական գործընթացը Հայաստանում, ռուսական կողմի գնահատմամբ, կարող է օրակարգում թողնել հակառուսական թեման, իսկ այսպես․․․ մի քիչ կաղմկեն, կանցնի-կգնա: Ահա այս տրամաբանությամբ է կայացվել որոշումը»: Այսինքն` ռուսաստանցի փորձագետն ամենեւին էլ չի մեջբերել իր իսկ երկրի Սահմանադրության հոդվածը կամ միջազգային իրավունքի համապատասխան նորմը, եւ մենք չենք կարծում, որ Ֆելհենհաուերն այդ ամենը չի մեջբերել, որովհետե չգիտի դրանց մասին:

 

Ավելին` փորձագետը նաեւ խոսել է Պերմյակովի հետագա ճակատագրի մասին. «Ամենայն հավանականությամբ, նրան հոգեկան հիվանդ կճանաչեն, ու նա կհայտնվի Ռուսաստանի հոգեբուժարաններից մեկում»:

 

Դե, եթե ռուսաստանցի փորձագետը չի մեջբերում ՌԴ Սահմանադրությունը կամ միջազգային օրենքը, ուրեմն մենք կարող ենք վստահություն հայտնել, որ դրանք կա'մ վիճարկելի ենկա'մ այս դեպքի համար չեն: Փոխարենը մենք կմեջբերենք Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված` իրավական եւ իրավական հարցերով փոխօգնության մասին համաձայնագրի 4-րդ հոդվածը: Հարկ է նշել, որ այս համաձայնագրով են հենց կարգավորվում ՀՀ-ում ռուսական բազայի գործողությունները:

 

Հոդվածը կմեջբերենք հենց ռուսերեն բնագրով. «Статья 4
По делам о преступлениях и иных правонарушениях, совершенныхна территории Республики Армения лицами, входящими в состав российской военнойбазы, и членами семей этих лиц, применяется законодательство РеспубликиАрмения, действуют ее компетентные органы».

 

Հովիկ ԱՖՅԱՆ