Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հորդորեց ցուցարարներին գնալ տուն, և միայն այդ ժամանակ ինքը կմիջնորդի դատախազին` ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին: Ըստ սրբազանի` այս պահին կան 14 բերման ենթարկվածներ և 13 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծանր է:
Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նույնպես ցուցարարներին ասաց, որ խոսել է գլխավոր դատախազի հետ: Մարտուն Գրիգորյանը ցուցարարներից մեկի հետ գնալու է ռուսական ռազմաբազա՝ համոզվելու՝ մարդասպանը Գյումրիո՞ւմ է, թե՞ ոչ:
Հնարավորության դեպքում կնկարահանեն ոճրագործության մեջ մեղադրվողին, որպեսզի ցուցադրեն այն ցուցարարներին: Ըստ Մարտուն Գրիգորյանի` բերման ենթարկվածներից 2-ը ազատ են արձակվելու և միանալու են ցուցարարներին:
Իսկ մեղադրյալին այցելելուց հետո կշարունակվեն բանակցությունները դտախազության հետ՝ մյուս բերման ենթարկվածներին ազատ արձակելու համար: