կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-15 14:27
Հասարակություն

Թող լավագույն պաշտպանները գան ու Պերմյակովին պաշտպանեն, բայց ողջ ընթացակարգը պետք է մեզ մոտ անցկացվի

Թող լավագույն պաշտպանները գան ու Պերմյակովին պաշտպանեն, բայց ողջ ընթացակարգը պետք է մեզ մոտ անցկացվի

Մեր պահանջն օրինական է` մենք չենք պահանջում ինքնադատաստան անել, այլ օրինական քննություն և դատավարություն այն երկրում, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը. կարծիք հայտնեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` խոսելով Գյումրու ոճրագործությունն իրականացնելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի` Հայաստանո՞ւմ, թե՞ ՌԴ-ում դատավարությունն անցկացնելու մասին:

 

Ըստ նրա` վերջին օրերը ցույց տվեցին, որ մենք ունենք հրաշալի ժողովուրդ, որն ուզում է տեր կանգնել իր երկրին: Եթե 30 տարի առաջ նման դեպք տեղի ունենար` ժողովուրդը կպահանջեր, որ ոճրագործի դատավարությունն անցկացվի ՌԴ-ում, բայց հիմա փոխվել է ժողովուրդը, դարձել է ՀՀ քաղաքացի, և սա, Բաբայանի կարծիքով, պետք է երջանկացնի իշխանություններին:

 

«Եվ հիմա էլ, բնականաբար, ժողովուրդը պահանջում է, որ ոճրագործն իր պատիժը կրի այն երկրում, որտեղ իր սև գործն է արել: Մենք համաձայն ենք` թող լավագույն պաշտպանները գան ու նրան պաշտպանեն, բայց ամբողջ ընթացակարգը պետք է մեզ մոտ ընթանա: Կարող է Հայաստանն ավելի մեղմ պատիժ է սահմանում նրա համար, բայց դա կարևոր չէ, այլ այն, որ նա այստեղ պետք է կրի իր պատիժը»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ նա հպարտ է մեր ժողովրդով, գյումրեցիներով: