կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-19 11:35
Հասարակություն

«Գնդակահարել Պերմյակովին»

«Գնդակահարել Պերմյակովին»

Ռուսաստանցի քաղաքական գործիչ, «Այլ Ռուսաստան»-ի ղեկավար Էդուարդ Լիմոնովը Livejournal-ի իր էջում կոչ է արել գնդակահարել Գյումրիի սպանդն իրականացրած Վալերի Պերմյակովին հենց բազայի տարածքում. հայտնում է Росбалт-ը:

 

 «Շտապ փրկել Ռուսաստանի պատիվը, գնդակահարել Պերմյակովին հենց բազայի տարածքում: Հայ ընտանիքին գնդակահարած Պերմյակովի գործին պետք է հնարավորինս շուտ  լուծում տալ, քանի որ այդ արյունալի սպանդը վնաս է հասցնում Ռուսաստանի ազգային շահերին ամեն Աստծո րոպե: Իսկ արդարացում չկա և չի կարող լինել»,- գրել է նա:

 

Լիմոնովը նաև մեկ այլ լուծում է առաջարկում՝  սեփական հանցագործներին սեփական օրենքներով դատելու սկզբունքին չհակասելու համար Պերմյակովի գնդակահարել Հայաստանում` ռուսական ռազմաբազայի տարածքում: Ըստ նրա՝ քանի որ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, կարելի է հաղթահարել մահապատժի մորատորիումը և հենց բազայի տարածքում էլ իրագործել դատավճիռը՝ հասարակության ներկայացուցիչների և Հայաստանի կառավարության ներկայացուցչի ներկայությամբ: