Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը yerkir.am-ի հետ զրույցում համառոտ գնահատական տվեց ԵՏՄ-ի ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա: Ըստ նրա` 2015-ը, նախորդ տարվա համեմատ, ավելի վատ տարի է լինելու:
«2015-ին ԵՏՄ արտահանման ու ներմուծման լուրջ խթաններ չեմ տեսնում։ Պատճառները` ա) ԵՏՄ-ն և ՌԴ-ն գտնվելու են տնտեսական 0-ական աճի կամ անկման տիրույթում։ բ) Վատանալու է առևտուրը ԵՄ-ի հետ, և այս կոնտեքստում ԵՏՄ հետ առեւտրում կրկնակի-եռակի աճ է պետք (փոխհատուցելու համար)։ Այդ աճը չի լինելու, և ՀՀ ընդհանուր առևտուրը վատանալու է»,- նշեց Բագրատյանը: Ըստ պատգամավորի` Հայաստանի տնտեսության աճի մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ իրադարձությունները Հայաստանի համար շատ բարեհաջող դասավորվեն:
« ԵՏՄ-ում (ամբողջությամբ) աճ չի լինելու։ Հայաստանում իրադարձությունների` անգամ լավագույն դասավորման արդյունքում (օրինակ, եթե մեզ մեծ պարտք տան), աճը կլինի ավելի ցածր, քան 2014-ին։ Այսինքն՝ չնչին։ Չի բացառվում, որ աճ չլինի կամ անկում լինի»,- ասաց նա։ Հրանտ Բագրատյանը գնաճի առումով նույնպես լավատես չէ, և առաջին տնտեսագետը չէ, որ կանխատեսում է ավելի բարձ գնաճ, քան Կենտրոնական բանկի ամենամյա ցուցանիշն է: Գնաճը հիմնականում անդրադառնալու է հենց առաջին անհրաժեշտության ապրանքների վրա: «ԵՏՄ-ն, ինչպես և ԽՍՀՄ-ը, միշտ ունենալու է առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ և բարձր գնաճ (աշխատավարձերի աճի համեմատ)»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ երեկվանից ԵՏՄ լիիրավ անդամ ենք: