Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսի կառավարությունը սառեցրել են առաջին անհրաժեշտության ապրանքների, մթերքների եւ դեղորայքի գները: Նախարարների խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է ազգային իրավական ինտերնետ-պորտալում։
Պաշտոնյաները որոշել են սահմանափակել գները, որպեսզի կայունացնեն գնային իրադրությունը եւ շուկան հագեցնեն սոցիալապես կարեւոր առաջին անհրաժեշտության ապրանքներով: Գները սահմանափակված են սոցիալապես կարեւոր 62 ապրանքների համար, այդ թվում՝ բրնձի, ալյուրի, հնդկաձավարի, մանրաձավարի, գարեձավարի, վարսակաձավարի, հացի, տավարի, խոզի մսի, թռչնամսի, մի քանի տեսակ երշիկների, ձկան, կաթի եւ կաթնաթթվային մթերքների, մի քանի տեսակի մրգերի ու բանջարեղենի, շաքարի, օճառի, զուգարանի թղթի, լուցկու, երեխայի տակաշորի: