Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր ՏՄՊՊՀ 2015 թ. ծրագիրը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց նրան առաջին անհրաժեշտության մթերքների գների բարձրացման մասին:
«ՀՀ քաղաքացիներն ամեն օր ականատեսն են լինում, թե ինչպես խանութներում, սուպերմարկետներում շատ հեզաճկուն քայլերով, հինգ, տասը կամ տասնհինգ դրամներով բարձրանում են ապրանքների գները: Խնդիրն այն է, որ Հայաստանում ուղղակիորեն «միջին խավ» հասկացությունը վերցել, որոնց համար գների հեզաճկուն աճը նշանակություն չունի, բայց այն մեծ նշանակություն ունի աղքատ խավի վրա: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը»,- հարցրեց պատգամավորը:
Նա նաև բարձրաձայնեց սպառողների իրավունքների խախտման դեպքերի մասին, երբ խանութներում մի մեծ գրություն են փակցնում, թե «Գնված ապրանքը ետ չի վերցվում»:
Արտակ Շաբոյանը նշեց, որ գնագոյացման խնդիրները գտնվում են ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում այնքանով, որքանով խնդիրը վերաբերում է բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներին, որտեղ իրենց գործունեությունն են իրականացնում խոշոր ընկերությունները` սահմանելով չհիմնավորված բարձր գներ:
«Մենք խոշոր ընկերությունների գործունեությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են պահում, մենք հսկում ենք այդ ընկերությունների գնային քաղաքականությունը: Մենք հետևում ենք գնագոյացման խնդիրներին»,- ասաց նա: