Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանի ծանր հանցագործությունների քննչական վարչությունը կիրակի օրը հարցաքննել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի շուրջ 20 աշխատակցի: Նրանց բոլորին ազատ են արձակել միայն քննության գաղտնիքը չբացահայտելու վերաբերյալ ստորագրություն վերցնելուց հետո. հայտնում է contact.az-ը։
«Ընդհանուր առմամբ, լրագրողներին հարցեր են տվել՝ կապված նրանց մասնագիտական գործունեության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, ռադիոկայանի աշխատակիցների իրավունքները պաշտպանող փաստաբան Յալչին Իմանովին թույլ չեն տվել շարունակել այդ գործը: Պատճառն այն է, որ, գլխավոր դատախազի առաջին տեղակալի որոշմամբ, Իմանովը գործում ներգրավվել է որպես վկա:
Փաստաբանը նշել է, որ ռադիոկայանում իրականացված խուզարկությունը որևէ իրավաբանական կապ չունի ոչ կառավարական կազմակերպությունների դեմ քրեական գործի հետ:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության նկատմամբ` որպես օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կազմակերպություն, հետաքննություն է իրականացվում: