Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում էր Արցախից օկուպացված Վարանդայի շրջանում, որտեղ Իլհամ Ալիևի հետ մասնակցում էր նոր կառուցված օդանավակայանի բացմանը:
Թեմային անդրադարձել էր նաև Հայաստանում մեծ լսարան ունեցող և Արևմուտքից սնվող «Ազատություն» ռադիոկայանը: Լրատվամիջոցը վաղուց հայտնի է իր «խաղաղասիրական», հետևաբար՝ հակահայկական մոտեցումներով:
Այսպես՝ հոկտեմբերի 26-ին «Ազատության» կայքում «Ֆիզուլիում Ալիևի և Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցավ նորակառույց օդանավակայանի բացումը» վերնագրով հոդված է հրապարակվել, որում հերթական հակահայկական մոտեցումներ են տեղ գտել:
Նախ` նյութում Արցախից օկուպացված բոլոր շրջանները ներկայացվում են կեղծ` ադրբեջանական անուններով` Ֆիզուլի, Զանգիլան, Ջաբրայիլ, Լաչին (պետք է լիներ Վարանդա, Կովսական, Ջրական և Քաշաթաղ):
Այունուհետև` անդրադառնալով Էրդողանի այցին, լրատվամիջողը գրում է, թե թուրք ղեկավարը «ժամանել է Ադրբեջան»: Էրդողանը ժամանել էր ոչ թե Բաքու, այնտեղից էլ՝ Արցախի օկուպացված շրջաններ, այլ միանգամից՝ Վարանդա, հետևաբար, լրատվամիջոցի` «Էրդողանը ժամանել է Ադրբեջան» արտահայտությունը նշանակում է, որ Վարանդան համարում է Ադրբեջան:
Նույնը կարելի է ասել նաև բնակավայրերի ադրբեջանական կեղծ անունների կիրառման մասին:
«Ազատությունը» նաև Շուշին է համարել Ադրբեջանի մաս: Այսպես՝ նյութում նշվել է, որ՝ սա Էրդողանի երրորդ այցն է: Էրդողանը հուլիսին այցելել էր հայոց Շուշի բերդաքաղաք, և նման ձևակերպումն է նաև նշանակում, որ «Ազատության» հայկական մասնաճյուղը վերածվել է ադրբեջանական Azadlıq-ի` Շուշին համարելով ադրբեջանական: