կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-24 17:10
Քաղաքական

Քոչարյան-Սարգսյան հանդիպում չի եղել. Վիկտոր Սողոմոնյան

Քոչարյան-Սարգսյան հանդիպում չի եղել. Վիկտոր Սողոմոնյան

Այսօր «Հայկական ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե մոտ մեկ ամիս առաջ հանդիպել են Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը, քննարկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ 2018 թվականին նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը. գրում է ԳԱԼԱ-ն:

 

Ըստ «ՀԺ»-ի՝ Ս. Սարգսյանը Քոչարյանին տեղյակ է պահել, թե Սեյրան Օհանյանը մեծ հավանականությամբ կդառնա 2018 թվականի նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն: Քոչարյանն ասել է, որ Օհանյանն իր համար կարող է ընդունելի թեկնածու լինել, բայց որևէ հավաստիացում չի տվել, թե սեփական թեկնածությունը չի առաջադրի 2018-ի ընտրություններում:

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հերքել է այդ հանդիպման ու քննարկումների մասին տեղեկությունները` ասելով, որ նման հանդիպում ու քննարկում չի եղել:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: