կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-24 10:50
Տարածաշրջան

«Որտե՞ղ է իմ Ռեջեփը». Թուրքիայում Էրդողանի դեմ սկանդալային ակցիա է տեղի ունեցել (տեսանյութ)

«Որտե՞ղ է իմ Ռեջեփը». Թուրքիայում Էրդողանի դեմ սկանդալային ակցիա է տեղի ունեցել (տեսանյութ)

Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության Զեյթինբուռնու շրջանի անդամները կուսակցության շենքից պաստառ են կախել՝ «Գողությունը ոչ թե որդուց հորը, այլ հորից որդուն է անցնում - 1994 Ռ.Թ. Էրդողան» գրությամբ:

 

Ըստ Haberler-ի՝ ազգայնամոլները կեղծ դոլարներ են նետել պատուհանից, և անցորդները, կարծելով, թե դրանք իսկական են, վերցրել են: Կուսակցության շենքում գտնվող մի խումբ երիտասարդներ բարձրախոսով միացրել են  «Որտե՞ղ է իմ Ռեջեփը»` Թուրքիայում հայտնի երգը, որում ասվում է՝ «եթե չգաս՝ ոստիկանատուն եմ գնալու», նաև բղավել են՝ «գող կա»:

 

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն անմիջապես հեռացրել են պաստառը: Կուսակցության Զեյթինբուռնուի նախագահ Ռեշաթ Օքը հայտնել է, որ ոստիկանության գործողությունն անօրինական է, քանի որ չեն ներկայացրել պաստառը հեռացնելու հրամանը: Նրա կարծիքով՝ ոստիկաններն ինքնագլուխ են իրականացրել գործողությունը:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին տեղի էր ունեցել հակակոռուպցիոն մեծ գործողություն, որի ընթացքում հայտնաբերվել էին կոշիկի տուփերի մեջ պահված խոշոր գումարներ: Կաշառակերության մեջ մեղադրվողներից էին երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա որդիները: