Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ կեսգիշերին Թուրքիայի մեջլիսում սկանդալային առաջարկ է քննարկվել, համաձայն որի` երկրում 18-ից ցածր տարիքի երեխաները, ովքեր սեռական բռնության են ենթարկվել կամ ենթարկվում, այսուհետ կամուսնանան իրենց բռնաբարողի հետ:
Ըստ Siyasihaber-ի՝ այս անմարդկային առաջարկի հեղինակը եղել են Էրդողանի կուսակցության պատգամավորները:
Մեջլիսում ընդդիմադիր կուսակցությունների բուռն դիմադրությանն արժանացած առաջարկը, այնուամենայնիվ, դրվել է քվեարկության: Որոշմանը կողմ քվեարկող ԱԶԿ-ականները եղել են Մեհմեդ Մուշը, Ռամազան Ջանտ, Հալիս Դալքըլըչը, Հաջը Բայրամ Թուրքօղլուն և Իլյաս Շեքերը:
Քանի որ առաջարկին կողմ քվեարկողների թիվը չի հասել 184-ի, առաջարկի քննարկումը հետաձգվել է մինչև երեքշաբթի:
Սկանդալային առաջարկի ընդունման դեպքում անչափահասներն այսուհետ կամուսնանան իրենց դեմ սեռական ոտնձգություն իրականացնողների հետ, ընդ որում` վերջիններս կազատվեն քրեական պատասխանատվությունից: