|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Վախճանվել է աշխարհահռչակ երաժիշտ Ջո Քոքերը: BBC-ն հաղորդում է, որ բրիտանացի երաժիշտը տառապում էր թոքերի քաղցկեղով: Նա մահացել է 70 տարեկանում:
Քոքերի մի շարք երգեր` «You Are So Beautiful», «Up Where We Belong», «Unchain My Heart», «You Can Leave Your Hat On», դարձել են համաշխարհային հիթեր:
Չորս տարի առաջ լեգենդար երգիչը մենահամերգով հանդես եկավ Երևանի Մարզահամերգային համալիրում: Երեկոյի ավարտին Ջո Քոքերը, իհարկե, դժվարությամբ արտասանելով, բայց հայերեն շնորհակալություն հայտնեց Երեւանին: Հիմա արդեն աշխարհի միլիոնավոր երկրպագուներն են նրան ասում՝ «շնորհակալություն»՝ ցավոք, արդեն անցյալ ժամանակով: