Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլը հունարեն իստամբուլ բառից է, որևէ առնչություն չունի Թուրքիայի հետ․ Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի ելույթին:
«Տգիտությունն այնքան շատ է, որ իշխող ուժը չգիտի՝ Ստամբուլ բառն ընդհանրապես Թուրքիայի հետ որևէ կապ չունի։ Իստամբուլ հունարենից բառացի թարգմանվում է իջնել քաղաք, և այդ բառը պոլսեցիներն են օգտագործել ժամանակին»,- ասաց Ստամբուլյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ դեռ հնարավորություն չի ունեցել ամբիոնից կրթել ՔՊ-ական պատգամավորին, բնականաբար, կփորձի, թեև այս տարիքում շատ ավելի ուշ է, որ մարդկանց կրթեն:
Մանրամասն՝ տեսանյութում։