կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-19 09:50
Քաղաքական

ՀՀԿ-ն առաջիկայում հեռուստաընկերություն կունենա

ՀՀԿ-ն առաջիկայում հեռուստաընկերություն  կունենա

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում, ըստ էության, չհերքեց, որ ՀՀԿ–ն առաջիկայում հեռուստաընկերություն է ունենալու:

 

- Պարոն Բաղդասարյան, ճի՞շտ է որ ՀՀԿ–ն հեռուստաընկերություն է բացելու:

 

- Առայժմ նման որոշում չունենք, հենց որոշում ունենանք, ձեզ կասեմ: Բայց վատ բան չէ, որ լինի: Օրինակ կարող են քաղաքական բոլոր ուժերը ունենալ, ՀՀԿ-ին չի՞ կարելի ունենալ: Չկա նմանատիպ որոշում:

 

- Ասում են, նույնիսկ անունն է որոշված, «Հայք» է լինելու

 

- «Հայքը» լավ անուն է Պատմական անուն է:

 

- Նաև խոսվում է. որ գործող հեռուստաընկերություններից մեկի հենքի վրա է դա լինելու, որի՞ վրա կարող է լինի:

 

- Մտածենք, որի՞ վրա կարող է լինել:

 

- «Լայմ» են ասում:

- Եթե անկեղծ չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ապագայում կարող ենք այս հարցի մասին խոսելը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։