Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը, հայտարարեց, որ երեկ հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների և տնտեսվարողների հետ:
«Նրանք աջակցում են, արտաքին շոկերով պայմանավորված, փոխարժեքի տատանումների հետևանքով ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված մեր քայլերին»,- ասաց նա:
Վարչապետը շեշտեց, որ երեկ օրվա երկրորդ կեսից ու արդեն այսօր նկատվում է կայունացման միտում ֆինանսական շուկայում, որը, ըստ վարչապետի, շարունակվելու է:
«Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով ու սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես` երեկ շաքարավազի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացումներ կային»,- ասաց վարչապետն ու հանձնարարեց ՏՄՊՊՀ նախագահին, որ ուսումնասիրի այս գործընթացներն ու ամեն օր իրեն ներկայացնի մանրամասն տեղեկություններ:
«Միաժամանակ, հորդորում եմ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին: Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: