կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-06 13:45
Քաղաքական

Եթե թանկացումները արգելված թանկացումներ են, բնականաբար, պատիժներ կլինեն. Գալուստ Սահակյան

Եթե թանկացումները արգելված թանկացումներ են, բնականաբար, պատիժներ կլինեն. Գալուստ Սահակյան

ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ թանկացումները վատ պրոցես են` կապված մեր երկրի տնտեսական վիճակի հետ, եթե, իրոք, թանկացումներ կան: Նա հավելեց, որ տնտեսության աճի դեպքում կարող են և' թանկություններ լինել, և' էժանություններ:  

«Տնտեսական համակարգի հետ պետք է ժողովուրդը ծանոթ լինի, որ զգաք դա հնարավոր է  լինում, պարզապես մենք հիմա որոշակի մեխանիզմներ ունենք, որոնք պետք է նայեն, տեսնեն` թանկացումները ինչի հետ են կապված: Եթե թանկացումները արգելված թանկացումներ են, բնականաբար, պատիժներ կլինեն»,- հայտարարեց Սահակյանը: 

Մեր հարցին` ինչի հետ են կապված թանկացումները, նա պատասխանեց. «Գիտեք, դա կարող եք...  Միշտ ասում եմ, հետո մարդիկ մեղադրում են, փոքր մարդ գտեք, էդ հարցերը տվեք` ինչի հետ են կապված»: Այնուամենայնիվ, նա պատասխանեց. «Թանկացումը կապված է, որ էդ ապրանքից քիչ է գոյացումը, կամ էլ, մեղմ ասած, ժամանակն էնպիսին է, որ էդ ապրանքը թանկանում է: Կարող է էդ ապրանքը երկու ամիս հետո լրիվ էժանանալ: Թանկացում-էժանացումը չի կարելի կապել տնտեսության հիմնական ծրագրերի հետ և մտածել`  դրանով մեր տնտեսությունը քայքայված է, որ ոտքի չի կարողանալու կանգնել: Թանկացումներ և էժանացումներ ամբողջ աշխարհում տեղի են ունենում տարբեր պատճառներով` նայած, թե որ ապրանքատեսակի մասին ենք խոսում»: