|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Երեկ Պակիստանի Փեշավար քաղաքում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գրավել էին ուսումնարան, և նրանց իրականացրած ահաբեկչության հետեւանքով զոհվել էր առնվազն 148 մարդ, մեծ մասը` ուսումնարանի սաներ:
Independent-ի տեղեկացմամբ՝ հրապարակվել են ահաբեկչական գործողություն իրականացնողների լուսանկարները, ովքեր պնդում են, որ հարձակումն արդարացված է, և զգուշացնում են հետագա բռնությունների մասին:
Հրապարակված լուսանկարներից մեկում զինված ահաբեկիչները կանգնած են սպիտակ պաստառի դիմաց՝ իրենց առաջնորդի հետ:
Independent-ը հրապարակել է նաև ահաբեկչական գործողությունից հետո ուսումնարանում արված լուսանկարներ:







