Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում գումարվեց արտահերթ նիստ, որը նախաձեռնել էին ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, «Ժառանգություն» խմբակցությունները: Ստորագրահավաքին միացել են ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն:
Քվորում կա, ներկա է 105 պատգամավոր:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Պետք է նիստը բաց լինի, որ մեր հանրությանը ներկայացնենք իրականությունը: Պետք է դադարեցնենք Հայաստանի բռնակցումը ԵՏՄ-ին, մեր շահերից է բխում Ռուսաստանի փլատակների տակ չմնալը»,- ասաց նա:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ նշց, որ ԲՀԿ-ն դեմ չէ դռնփակ անցկացնելուն:
Ըստ Նիկոլ Փաշինյանի` նիստը դռնփակ անցկացնելը ավելի կխորացնի սպեկուլյատիվ աժիոտաժը: «Մարդիկ պատասխաններ են պահանջում կառավարությունից, ԿԲ-ից: Այսօր տեսա, որ կառավարությունն ու ԿԲ-ն հայտարարություններ են տարածել, բայց, ըստ էության, որևէ բան չեն ասում: Ես դեմ եմ, որ նիստը դռնփակ անցկացվվի, դա ավելի կխորացնի ժողովրդի շրջանում աժիոտաժը»,- ասաց նա:
Քվեարկության դրվեց նիստը դռնփակ անցկացնելու հարցը: 6 պատգամավոր դեմ քվեարկեց, 75-ը` կողմ: ԱԺ նախագահը պահանջեց լրագրողներին ազատել օթյակները: Անջատեցին նաև ուղիղ միացումը: Այսպիսով` նիստը դռնփակ է և շարունակվելու է առանց ընդհատումների: