|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հաղորդագրությւոն է տարածել ԲՀԿ համագումարի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է.
«Տեղեկացնում եմ ձեզ, որ ս/թ փետրվարի 15-ին՝ ժամը 13-ին, «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության կենտրոնական գրասենյակում (Իսակովի 9 հասցե) տեղի կունենա ԲՀԿ 7-րդ հերթական համագումարը: Համագումարի առաջին նիստը անցկացվելու է դռնփակ։ Ժամը 12:45-ից կուսակցության գրասենյակի առաջին հարկի սրահում գործելու է մամուլի կենտրոն։ Նիստից անմիջապես հետո մամուլի կենտրոնում տեղի կունենա ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցը։ Ինչպես նաև՝ կտարածվի մամուլի հաղորդագրություն և լրագրողներին կտրամադրվի անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։
Հարգանքով` ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տ.Ուրիխանյան»