կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-16 11:41
Քաղաքական

Խուսափողականությունը մեզ համար անընդունելի է. պատգամավորը չի ողջունում բոյկոտը

Խուսափողականությունը մեզ համար անընդունելի է. պատգամավորը չի ողջունում բոյկոտը

ԱԺ արտահերթ նիստն անցնում է կիսադատարկ դահլիճում, քանի որ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» բոյկոտել են արտահերթ նիստը: Անգամ քննարկվող հարցի հարակից զեկուցող` ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը դահլիճում չէ: Բացառություն է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ավելի ուշ բացատրեց, թե ինչու է որոշել մասնակցել նիստին:

 

Քվեարկության դրվեցին ՀՀ-ի հետ կնքված երկու վարկային համաձայնագրերը և կառավարության ներկայացրած մաքսային կարգավորումների ու կից ներկայացված օրենքների փաթեթը, «Հսկիչ դրամարկղային մեքենաների մասին» օրենքում, «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի», «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքների և կից ներկայացված օրենքների փաթեթը ընդունելու մասին որոշումը, որոնք ընդունվեցին ձայների մեծամասնությամբ:

 

Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցան որոշ պատգամավորներ: Այսպես` ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց. «Ես, լինելով կտրականապես դեմ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, իմ պարտքն եմ համարում մասնակցել այս նստաշրջանին, որպեսզի արտահայտեմ իմ դիրքորոշումը ու դեմ քվեարկեմ և' օրենքների փաթեթին, և' առանձին օրենքներին: Իհարկե, հարգում եմ իմ գործընկերների որոշումը` դիմել բոյկոտի, սակայն բոյկոտը,  լինելով ծայրահեղ քայլ, կարող է սպասարկել այս կամ այն քաղաքական ուժի շահերը, բայց խուսափողականությունը մեզ համար անընդունելի է»: