Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստերը բոյկոտելը ընդդիմության կողմից նախազգուշական քայլ է, որևէ ձևով չի նշանակում, որ մենք խուսափելու ենք բոլոր տիպի հարցերի քննարկումներից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ։
Հարցին՝ ի՞նչ հարց են կարողանում լուծել ԱԺ-ում ընդդիմադիրները, որ հապաղում են վար դնել մանդատները, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ նախորդ գումարման ԱԺ-ին մշտապես արտախորհրդարանական ուժերը, այդ թվում նաև պայքարը խորհրդարանից դուրս, աջակցություն է ցուցաբերել՝ առաջադրելով մի շարք հարցեր, որ խորհրդարանում պետք է բարձրացվեն, խորհրդարանում արտահերթ նիստեր պահանջվեն և այլն։
«Հարցն այն է, որ մենք այսօր մի իրավիճակի առջև ենք կանգնած, որ բացահայտ ու շատ ակնառու կերպով քաղաքական մեծամասնությունը, առաջ տանելով սեփական նեղ, խմբային շահերը, ուղղակի արհամարհում է սահմանադրական կարգավորումները։ Մենք ներկայում ՍԴ-ում ունենք նաև ներկայացված դիմումը այս ապօրինի վարքագիծը բացահայտելու և նրանց գործողությունների սահմանադրականությունը բացահայտելու պահով»,-ասաց Մինասյանը։
Երկրորդը, նրա խոսքով, ԱԺ ներկա նստաշրջանի օրակարգում ընդդիմության պահանջով 3 հարց է ներառված՝ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունները, որը վերաբերում է մեր բնակչության կարևոր իրավունքներից մեկին՝ մինչև 500 հազար դրամ տուգանքի դեպքում վարչական մարմիններին արգելվելուն վերադասության կարգով դատական բողոք բերել, երկրորդը՝ գերիների և պահվող անձանց վերաբերող հարցը, երրորդը հարցապնդումն էր, որը հետպատերազմյան շրջանում հումանիտար սխեմաներին էր վերաբերում։
«Մենք չենք հրաժարվել սրանց քննարկումներից, այս հարցերը ավտոմատ տեղափոխվում են, քաղաքական մեծամասնությունը չի կարող միանձնյա քննել, հիմնական զեկուցողները տեղում չեն»,-ասաց Արծվիկ ՄԻնասյանը՝ վստահեցնելով, որ իրենք բոլոր գործիքակազմերն օգտագործելու են։
Մանրամասն՝ տեսանյութում․