կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-21 09:39
Առանց Կատեգորիա

«Լուսավոր Հայաստանը» կշարունակի՞ բոյկոտը. «Փաստ»

«Լուսավոր Հայաստանը» կշարունակի՞ բոյկոտը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը։ 

Այդ միջադեպից հետո տեղի ունեցավ ԱԺ հերթական քառօրյան, որին ԼՀԿ-ն դարձյալ չմասնակցեց. նրանք բոյկոտեցին նաեւ մի քանի արտահերթ նիստ։ 

Տեղի ունեցած զարգացումների հետ կապված «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, համաձայն որոնց, մինչեւ նստաշրջանի ավարտը, որը կտեւի, մոտավորապես, մինչեւ հուլիսի առաջին տասնօրյակը (օրենքով սահմանված կարգի համաձայն մինչեւ հունիսի 18-ը), խմբակցությունը կշարունակի իր բոյկոտը եւ չի ներկայանա նիստերի դահլիճ։

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին:

«Նիստերին մասնակցության հետ կապված մենք դեռ որեւէ որոշում չունենք»,-ասաց պատգամավորը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում