|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը:
«Խմբակցությունը կմասնակցի խորհրդարանի առաջիկա նիստին»,- ասուլիսի ընթացքում հայտարարել են խմբակցության պատգամավորները:
Նրանք կմասնակցեն նիստերին, թեև իշխող ուժն այդպես ել իրենց երաշխիքներ չի տվել, որ խորհրդարանական աշխատանքի շրջանակում ընդդիմության նկատմամբ բռնությունն ու ծեծկռտուքը չի կրկնվի:
Ըստ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իշխանությունները ոչ միայն չեն դատապարտել տեղի ունեցածը, այլ նաեւ խրախուսում են նման պահվածքը:
«Թող պատրանքներ չունենան, թե Լուսավոր Հայաստանի քաղաքական օրակարգը կարող են շեղել»,- ասել է Մարուքյանն ու հավաստիացրել, որ շարունակելու են հնչեցնել իրենց ընտրողների ձայնը խորհրդարանում ու տարբեր հարթակներում:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում վարչապետի ներկայությամբ Էդմոն Մարուքյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, ինչից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բոյկոտում էր նիստերը: