Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տաքսիների որոշ վարորդներ արդեն 2-3 օր է, ինչ հրաժարվել են «մինիմալ» ուղեվարձի համար սահմանված 600 դրամ սակագնից: Հատկապես` մասնավոր տաքսիների վարորդները, որպես նվազագույն ուղեվարձ, 1000 դրամից պակաս գումար ուղևորից չեն վերցնում:
Կտրուկ թանկացումը վարորդները պատճառաբանում են գազի թանկացմամբ, քանի որ մի քանի օր է, ինչ նրանք իրենց ավտոմեքենաները գազով լիցքավորելու համար վճարում են մոտավորապես 600 դրամ եւ ավելի: Հետաքրքիր է, որ տաքսի ծառայությունները դեռևս չեն բարձրացրել իրենց ուղեվարձը, դա արել են միայն մասնավոր տաքսիների վարորդները, քանի որ «իրենք են իրենց բիզնեսի տերը»:
Սակայն, հաշվի առնելով ավտոգազի շարունակական թանկացումը, չի բացառվում, որ տաքսի ծառայությունները նույնպես մոտ օրերս բարձրացնեն գները: Հետաքրքիրն այն է, որ տաքսու վարորդը 200 կմ ճանապարհ անցնելու համար ծախսում է մոտավորապես 3500 դրամի գազ, այսինքն` մեկ կիլոմետրի համար նրանք վատնում են մոտավորապես 18 դրամի գազ, իսկ մինիմալ` 4 կմ-ի համար` մոտավորապես 72 դրամի գազ: Այժմ, գազի թանկացմամբ պայմանավորված, տաքսու վարորդները նույն 4 կմ-ի համար ծախսում են 85 դրամի գազ: Հետևաբար, գազի ծախսն ավելացել է 15 տոկոսով, իսկ տաքսու վարորդներն իրենց ծառայության գինը բարձրացրել են միանգամից մինչև 70 տոկոսով: Ըստ էության` այս համատարած թանկացման ֆոնին որոշել են միանգամից լավ փող աշխատել, քանի որ առջևում նաեւ Ամանորն է: