Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Ժամանակին Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրամանով «Ռոսիա» կինոթատրոնի մոտ կայանող միջքաղաքային տրանսպորտը տեղափոխվեց կայարանամերձ Սևան փողոց: Բայց արի ու տես, որ մի «խլամը» փոխարինվեց մեկ ուրիշով: Այն տարածքը, որը կայանատեղի է հանդիսանում ՀՀ տարբեր քաղաքների հասարակական տրանսպորտի համար (թող ներող լինեն այդտեղ կանգնող ուղևորները), իսկական բոմժանոց է հիշեցնում: Այստեղ օրական 700-800 մարդու տեղաշարժ է լինում, սակայն ուղևորները ստիպված են շոգին սպասել կիզիչ արևի տակ, իսկ ձմռանը դիմանալ սառնամանիքին: Չկա մի տանիք, մի ծածկ, որի տակ կարողանան պատսպարվել մեկնող ուղևորները, իսկ չվացուցակի մասին խոսելն ավելորդ է:
Նկատենք, որ այս ավտոկայանատեղ կոչվող տարածքը չունի անգամ զուգարան, իսկ այս դեպքում մեկնաբանություններն ավելորդ են: եվ այս բոլոր անհարմարությունների դիմաց վճարում են ավտոբուսների և երթուղայինների վարորդները: Ոմն մեկը ամեն օր 1000-ական դրամ է հավաքում վարորդներից չգիտես ինչ ծառայության դիմաց և սա առանց կտրոն տրամադրելու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։