| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ հայտնել էինք, որ Երևան-Արարատ մայրուղում` Դիմիտրով գյուղի մոտ տեղակայված գազալցակայաններից մեկում լիցքավորման ապարատը միացնելուց վայրկյաններ անց պայթել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը: ՀՀ Ոստիկանությունն այսօր մանրամասներ է ներկայայցրել կատարվածից. «Օգոստոսի 24-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում գտնվող գազալցակայնում, ավտոմեքենայի գազի բալոնը լիցքավորելու ժամանակ այն պայթել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, Դիմիտրով գյուղում գտնվող գազալցակայանում 1986 թ. ծնված Հարություն Հ.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ընթացքում գազի բալոնը պայթել է:
Պատճառված վնասի չափը կազմում է 700.000 դրամ:
Պայթունի հետևանքով մարդիկ չեն տուժել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն»: