Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 10-ին` ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշեղ Վ.-ին, և ըստ բժշկի հայտարարության՝ կատարվել է դանակահարություն:
Պարզվել է, որ Մուշեղ Վ.-ն ՀՀ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող, 1988 թ. ծնված Մուշեղ Խ.-ն է, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Դեկտեմբերի 11-ին, ժամը 16.30-ին Մուշեղ Խ.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 18.30-ից մինչև 19.30 ընկած ժամանակահատվածում, Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մուտքում, «Օդնոկլասսնիկի» ինտերնետային կայքում հաղորդագրություններ գրելու ընթացքում ծագած վիճաբանության հետևանքով իր ծանոթ Արոն դանակով հարվածել է իրեն և պատճառել վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արոն 1990 թ. ծնված Արայիկ Մ.-ն է, որը դեկտեմբերի 11-ին` ժամը 17.00-ին, տնից բերման է ենթարկվել բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արայիկ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: