|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Վերջերս Բրյուսելում քննարկվել է Հայաստանի` համատեղ կինոարտադրության և կինովարձույթի աջակցության «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ դառնալու հարցը:
Լրագրողների հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց, որ քննարկման ժամանակ բոլորը դրական են արտահայտվել, և իր կարծիքով` ոչինչ չի խանգարելու մեր` հունվարին «Եվրիմաժի» անդամ դառնալուն:
«Եվրիմաժը» եվրոպական ամենամեծ ֆինանսավորող կառույցն է, և այն ֆինանսական մի շարք հարցեր կլուծի: Բացի այդ` բոլոր այն երկրները, որոնք «Եվրիմաժի» անդամ են, համատեղ արտադրության հնարավորություն ունեն»,- ասաց Գևորգյանը:
Ըստ նրա` «Եվրիմաժ»-ին Հայաստանի անդամակցության կապակցությամբ արդեն երկու տարի է, ինչ բանակցություններ են վարում: