Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա 1.5 ժամվա ընթացքում կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն և եթե դրա արդյունքում որոշվի, որ անհրաժեշտ է հանրապետությունում կամ նրա որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարել, այդ որոշումը կկայացվի. «Իհարկե, արտակարգ դրությունը, եթե նույնիսկ հայտարարվի, շատ բանով չի փոխի մեր կյանքը, ընդամենը համաճարակային առավել ռիսկային գոտիներում առավել խիստ հսկողություն կսահմանվի: Գիտեք, որ Էջմիածնի 27 մուտքերից միայն 3-ն են գործում»,- նշեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ արդեն գտնվում է Երևանում. «Պետք է մասնավորապես պատասխանենք հարցին, թե արդյո՞ք կարիք կա Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն հայտարարել երկրում կամ հանրապետության առանձին հատվածներում: Ամեն դեպքում, ինչ որոշում էլ կայացնենք, դրա միակ նպատակը լինելու է կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելը: Կկայացնենք մաքսիմալ արդյունավետ որոշում եւ կտեղեկացնենք բոլորիդ: Այս պահին միայն ուզում եմ կոչ անել՝ շարունակեք պահպանել այն բոլոր հորդորները, որ հրապարակվել են կառավարության կողմից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ պարենի հետ կապված «պրոբլեմ չունենք» և խորհուրդ տվեց ավելորդ աժիոտաժ չստեղծել, չափազանցված գնումներ չանել, վստահել միայն կառավարության կողմից տարածվող լուրերին. «Այո, սա ճգնաժամ է, բայց էս ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի ուժեղացած: Պատրաստեք ձեզ մեր հետագա հաղթանակներին». հայտնում է Yerkir.am-ը: