|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Փետրվարի 9-ին, ժամը 16:30-ին, Կենտրոնի նստավայրում, Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ սկսվում է «Դրոշի գործի» դատավարությունը: Այս մասին գրել է Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Այդ դատական նիստում քննվելու է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը:
Դատական նիստը դռնբաց է»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Մանթաշյանը կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերի 15-ին: Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը նշել էր, որ դեռևս մեկ տարի առաջ Մանթաշյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանն արձանագրել էր, որ բացակայում է հիմնավոր կասկածը։ Փաստաբանը ասել էր, որ ԱԱԾ վարկածով ՀՀ պետական դրոշը կառավարության շենքում ծածանելը որակվել է որպես կողոպուտ։ Կուչաբաևի համոզմամբ սա իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական մոտիվներով հետապնդում է։
Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով։