Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ կառավարության նիստում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը բարդ տերմիններով, շատերի համար անհասկանալի լեզվով բացատրեց, որ ԿԲ-ն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներով պայքարում է դոլարի թանկացման դեմ և ամեն ինչ վերահսկվում է: ԿԲ նախագահի տեղակալը նաև ասաց, որ բանկերը արտարժույթի խնդիր չունեն և ի զորու են ապահովել մեր քաղաքացիների դոլարային «քաղցը»: Սա երեկ էր` կառավարությունում` վարչապետի առջեւ:
Իսկ ահա այսօր առավոտյան պարզվեց, որ Կենտրոնական բանկը կոնկրետ այս պահին չի տիրապետում շուկայում ստեղծված վիճակին և կառավարությունում հնչեցրած խոսքերը զուտ վարչապետի համար էին: Այսօր առավոտյան` երեկվա համեմատ, դոլարի գինը բարձրացել է մինչև 15 դրամով: Դոլարի համար առևտրային բանկերը սահմանել են հետևյալ փոխարժեքը` առքի գինը տատանվում է 443-453 դրամի սահմանում, իսկ վաճառքի գինը` 449-465 դրամի միջակայքում:
Սա` դոլարի թանկացման մասով, իսկ հիմա` պահանջարկը բավարարելու վերաբերյալ: Այսօր առավոտից բանկերը շարունակում են դոլարը վաճառել ծանոթ-բարեկամ սկզբունքով: Եթե իրենց բանկի հաճախորդն ես` մինչև 500 դոլար կտան, եթե ավելի ես ուզում, պետք է կատարել զանգ ընկերոջը, «դաբրոն» ստանալու դեպքում նոր կատարում են գործարքը: Իսկ փոխանակման փոքր կետերում` «չենջերում», լրիվ անվերահսկելի է վիճակ է:
Տեղեկացնենք նաև, որ վերջին 10 օրվա ընթացքում դոլարը հասցրել է թանկանալ 55 դրամով, կամ« որ նույնն է, դրամը արժեզրկվել է մոտավորապես 13 տոկոսով: Այս ամենից, մեղմ ասած, լավ հոտ չի գալիս, քանի որ կարծես 2008-2009 սցենարի կրկնությունն է: Էլի պետական մարմինները փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, իսկ դրամի արժեզրկումը դրան զուգահեռ շարունակվում է: Եվ սա, ըստ ԿԲ-ի, կոչվում է իրավիճակի վերահսկելիություն: