Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կսովորեցնեմ հարսի պար».-հայտարարության հետքերով գնալով` ճանապարհին հանդիպեցինք ուշագրավ մի երևույթի. հարսը միայնակ պարում է շաբաշներ հավաքելով, փեսան`կքանստած ծափ է տալիս: Հարսի պարը սովորելու մեկ ամսվա արժեքը` շաբաթական 3 անգամ, կազմում է 20.000 դրամ` այն էլ տնային պայմաններում պարապելու համար:
Պարուհի Նազիկը ապագա հարսնացուներին սովորեցնում է հարսի պար, բայց` միայն հարսնացուներին: Իսկ թե ինչ ասել է հարսի պար` Նազիկն այսպես մեկնաբանեց.«Դե, էն, որ դանդաղ պարում են` նազանքով շարժումներով»: Իսկ թե այդ ընթացքում ինչ պետք է անի փեսան` Նազիկն ասաց, որ ուղղակի պետք է հայտարարել.«Հարսն իր անակնկալ պարը նվիրում է ամուսնուն»: Ստացվում է` շաբաշի արժեքը հարսի պարի վրա ծախսված գումարի հատուցումն է:
Հոգեբան-մանկավարժ Վրույր Ազատյանը այս առիթով ասաց, որ շատ սխալ է միայնակ պարելը.«Միակ պարը քոչարին է, որ միասին ենք պարում, այն էլ` ոչ զույգով: Եթե ուշադրություն դարձնենք այլ ժողովուրդների ազգային պարերին, ապա կնկատենք, որ գոնե մեկ պար ունեն, որը աղջիկ-տղա զուգակցումով է: Իսկ մե՞զ մոտ. աղջիկները պարում են` տղաներն են ծափահարում, տղաներին էլ` աղջիկներն են կանգնած ծափահարում: Կարծում եմ` շատ գեղեցիկ կնայվի, երբ հարսն ու փեսան պարեն միասին»,- ասաց Վ. Ազատյանը: