կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-03 09:32
Քաղաքական

Շահգալդյանը փորձում է ազատել իր հովանավորյալին. «Ժողովուրդ»

Շահգալդյանը փորձում է ազատել իր հովանավորյալին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանը վերջին շրջանում լարված է: Նա փորձում է ինչ-որ կերպ մեղադրանքներից ազատել Բյուրեղավան քաղաքի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին: Վերջինս Կոտայքի նախկին մարզպետի հովանավորյալն է եղել եւ հենց նրա շնորհիվ է ժամանակին այդ պաշտոնում նշանակվել ու պաշտոնավարել: Մեր տեղեկություններով՝ տարիներ առաջ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, երբ Գայանե Մարգարյանին ազատելու հարց է բարձրացված եղել, ՀՀԿ-ական տիկնոջը Շահգալդյանի միջնորդությամբ «փրկել է» նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Ժողովուրդ»-ը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանից հետաքրքրվեց, թե այս անգամ ինչ տարբերակ է մտածել յուրացումների մեջ մեղադրվող Մարգարյանին իրավապահների ձեռքից ազատելու համար։ «Ի՞նչ կապ ունեմ ես դրա հետ։ Ես դպրոցի տնօրենի հետ ոչ մի առնչություն չունեմ»,- զայրացած պատասխանեց Շահգալդյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: