կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-26 10:47
Հասարակություն

Մեր տղերքը շատ մոտ են իրար հետ, նման բան ո՞նց կլինի. Շահգալդյանը Լիսկայի տղային չի կասկածում

Մեր տղերքը շատ մոտ են իրար հետ, նման բան ո՞նց կլինի. Շահգալդյանը Լիսկայի տղային չի կասկածում

Տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. դանակահարվել է Կոտայքի նախկին մարզպետի թոռանը:

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ում որդուն էլ դանակահարել են, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տղայի` Տիգրանի վիճակը լավ է, նա արդեն տանն է:

«Սուտ են ասում, որ ծանր է վիճակը կամ էլ վնասվածքները շատ են: Ոտքի վրա երկու սանտիմետր կտրվածք կար, կարել են, ու տուն ենք բերել: Նա իրեն լավ է զգում»,- ասաց Շահգալդյանը:

Հարցին, թե, ըստ լուրերի, կասկածյալը Սուրիկ Խաչատրյանի որդին է, նա պատասխանեց, որ չկա նման բան, քանի որ Սուրիկ Խաչատրյանի փոքր տղան և իր տղան մտերիմ ընկերներ են:

«Մեր տղերքը շատ մոտ են իրար հետ, նման բան ո՞նց կլինի: Կասկածյալը ոմն Տրդատ է, ում հետ վեճ է եղել, հետո սա դանակը հանել ու հարվածել է տղայիս: Ազնիվ խոսք, տղամարդու խոսք եմ ասում, որ կասկածյալը Խաչատրյանի տղան չէ, նա կապ չունի այս պատմության հետ: Դա ինչ-որ մեկի վառ երևակայությունն է»,- ասաց Շահգալդյանը` նշելով, որ իրավապահներն անում են ամեն ինչ` կասկածյալին հայտնաբերելու համար, և հույս ունի, որ հենց այսօր նրան կհայտնաբերեն: