կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-17 19:11
Հասարակություն

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրենի պաշտոնին մարզպետը նշանակել է իր հովանավորյալին, թեպետ նախկին տնօրենը 50 միավորից 50-ը հավաքել է

Պատվով հաղթահարեցի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը՝ 3 էլ բացարձակ 100% արդյունքով՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի ֆեյսբուքյան գրառում էր արել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի՝ դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը, ով այդ պաշտոնին էր 15 տարի ու հավելել՝ ինձ համար սա բնավ պաշտոնի համար կռիվ չէ, սա իմ կյանքի գործի շարունակությունն է, որի մեջ տարիներ շարունակ նվիրումով ներդրել եմ իմ ողջ կարողությունները։

Մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ Աշոտ Կուրղինյանը և Ժորժիկ Սերոբյանը:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ եռօրյա ժամկետը լրանալուց հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տնօրենի պաշտոնում նշանակել է իր մտերիմ Ժորժիկ Սերոբյանին, ով «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել։ Կուրղինյանն իր էջում հրապարակել է որոշումը, որը համարում է ոչ օբյեկտիվ և ակնհայտ հովանավորչություն:

Աշոտ Կուրղինյանը նախատեսված մրցույթում 50 միավորից հավաքել է 50-ը, Ժորժիկ Սերոբյանը` 50-ից 48-ը: Մրցութային հանձնաժողովի 7 հոգանոց կազմից 7-ը կողմ է քվեարկել Կուրղինյանին, իսկ Սերոբյանին 7-ից 6-ն է կողմ քվեարկել, այն դեպքում, երբ հանձնաժողովի կազմը ձևավորել է մարզպետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․