Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թանկացումների շքերթը շարունակում է արևածաղկի ձեթը: Հայկական շուկայում վաճառվող արևածաղկի ձեթերի հիմնական մասը ներկրվում է Ռուսաստանից, ինչն էլ հենց դարձել է թանկացման հիմնական պատճառ:
Ռուսաստանում ռուբլու արժեզրկման հետևանքով արևածաղկի ձեթը թանկացել է 15-20 տոկոսով: Թանկացման վրա իր ազդեցությունն է թողել նաև արևածաղկի բերքի կրճատումը: 2014-ին Ռուսաստանում հավաքել են 8.8 միլիոն տոննա արևածաղկի բերք, ինչը 16 տոկոսով քիչ է 2013-ի բերքահավաքից:
Ռուսաստանից Հայաստան ներմուծվում են «Слобода», «Затея», «Аведовъ», «Золотая семечка», «Астон» և այլ բրենդների ռուսական ձեթեր: Եթե սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին դրանց մեկ լիտրը մեր շուկայում վաճառվում էր միջինը 650-ից 720 դրամով, ապա հիմա նույն այս ձեթերի գինը տատանվում է 800-ից 880 դրամի սահմանում: Այսինքն` ռուսական շուկայում 15-20 տոկոսով ձեթերի թանկացումը ուղիղ համեմատական է մեզ մոտ տեղի ունեցած թանկացումներին:
Նշենք նաև, որ, վիճակագրական տվյալների համաձայն, Հայաաստան տարեկան ներմուծվում է մոտավորապես 18 հազար տոննա արևածաղկի ձեթ: Ըստ կանխատեսումների` ձեթի բարձր գները կպահպանվեն մինչև 2015-ի փետրվար, որից հետո գնաճն այս ապրանքատեսակում կշարունակվի:
Ի դեպ, բացի ձեթից, Ռուսաստանում, ինչպես նաև Հայաստանում արդեն թանկանում են ձեթով պատրաստված ապրանքները: Մասնավորապես` արևածաղկի ձեթին զուգահեռ թանկացել են նաև մայոնեզը, մարգարինը և թխվածքները, որոնք նույնպես Ամանորին ամենահաճախ գնվող ապրանքներից են: