կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-16 22:03
Տնտեսական

ԱԶԳ. Թանկացավ նաեւ ձուն

ԱԶԳ. Թանկացավ նաեւ ձուն

Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաների կողմից Նոր տարվա կամ Զատկի տոների նախօրյակին բնակչությանը տհաճ անակնկալներ մատուցելը արդեն տարիների պատմություն ունի եւ վերածվել է ավանդույթի: Այս դեկտեմբերը նույնպես բացառություն չդարձավ: Ինչպես եղել է բազմիցս, այս անգամ եւս, մեկ օրվա ընթացքում, դեկտեմբերի 15-ին ձվի գինը 50-55 դրամից բարձրացավ 60-65 դրամի:

 

Ընդամենը 2 ամիս առաջ նույն կերպ վարվեցին պանիր արտադրողները, իրենց արտադրանքի գները միանգամից բարձրացնելով 30-60 տոկոսով: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը այդ կապակցությամբ մեր հրապարակմանը որպես հերքում գրված պատասխանում նախ բացառեց որեւէ հակամրցակցային պայմանավորվածության առկայությունն այստեղ, ապա այնուամենայնիվ, որոշեց լրացուցիչ ուսումնասիրություն անցկացնել, եւ պարզեց, որ գների չհիմնավորված բարձրացում եղել է եւ տեղի է ունեցել շուկայում առավել մեծ մասնաբաժին ունեցող ընկերության կողմից: Սակայն որեւէ կերպ պատժել մրցակցություն խաթարող ընկերությանը (տվյալ դեպքում՝ «Աշտարակ-կաթին») այդպես էլ չկարողացավ: