Ամանորի առիթով հայաստանյան շուկաներում սովորական դարձած թանկացումների շարքը եկավ համալրելու համացանցային թանկացումները: Փաստորեն Հայաստանում թանկանում են ոչ միայն այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են տոնական սեղանը զարդարելու համար, այլև այն ապրանքները, որոնց ձեռքով չես շոշափի: Նախաամանորյա անակնկալ է մատուցել նաեւ odnoklassniki.ru-ն։
Ինչպես հայտնի է՝ odnoklassniki.ru-ի որոշ ծառայություններ վճարովի են։ Մասնավորապես՝ 5+ գնահատականը, կամ լրացուցիչ սմայլիկների պատվիրումը։ Եթե նախկինում դրանք կարելի էր պատվիրել ամսական 1000 դրամ վճարելով՝ բջջային հեռախոսից ուղարկելով համապատասխան SMS, այսօրվանից odnoklassniki.ru-ի այցելուների համար սույն ծառայությունները թանկացել են մոտ 3 անգամ։ Բջջային հեռախոսի միջոցով պատվերների դեպքում դրանք այսուհետ կարժենան 3000 դրամ՝ մեկ ամսվա համար։