|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Էրեբունի» ԲԿ-ում այսօր` դեկտեմբերի 1-ին, 52-ամյա կինը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Yerkir.am-ին «Էրեբունի» ԲԿ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հայտնեց, որ տղան առողջ է, կշռում է 3 կգ, հասակը 50 սմ է:
Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով: Վիրահատությունը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը: Ներկայումս թե' մայրը, թե 'երեխան իրենց լավ են զգում և չորս օր անց դուրս կգրվեն հիվանդանոցից: