|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հնդկաստանի IndiGo լոուքոսթերի ուղեւորը բացել է վթարային ելքի դուռը բացել է Մումբայում ինքնաթիռի թռիչքից վայրկյաններ առաջ, հաղորդում է NDTV–ն։
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 10–ին։ Ուղեւորը ոչ միայն բացել է վթարային դուռը, այլեւ իջեցրել տարհանման փչովի աստիճանը։ Արդյունքում տուժել է ուղեւորի հարեւանը, որը կապտուկներ է ստացել։ Ինքնաթիռի ուղեկցորդուհիները անմիջապես տեղեկացրել է հրամատարանին, վերջինս էլ՝ Մումբայի օդանավակայանի անձնակազմին։
Վթարային դուռը բացած ուղեւորին փոխանցել են ոստիկանությանը։ IndiGo ավիաընկերությունը նրա դեմ բողոք է ներկայացրել, մեղադրելով ուղեւորին անվտանգության կանոնների լուրջ խախտման համար։